Search
Close this search box.

«Իրավունք». Երեւանի քաղաքապետի «չընտրությունից» հետո ինտրիգը չի ավարտվում. ամռանը ստիպված են լինելու արձակել ավագանին

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանել ապրիլի11-ը: Սակայն ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել` հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:

Բայց, արի ու տես, որ քաղաքապետի ընտրության ինտրիգը սրանով չի ավարտվում, քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ ՔՊ-ականները էլի իրենց օրենքից վեր են դասել, բայց մինչեւ սեպտեմբեր ընտրությունները ձգել չեն կարող: Հետեւապես, եթե ոչ հիմա, ապա ամռան ամիսներին ստիպված են լինելու արձակել ավագանին ու գնալ ընտրության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL