Search
Close this search box.

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակ է փոխվել՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հարցով։ Եթե դեպքի օրը բոլորը վճռական էին, որ դատախազը պետք է մտնի ԱԺ՝ քրգործ հարուցելու միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին, ապա հիմա երկմտում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ քայլին։ Այդ դեպքում, պետք է վերաբերմունք դրսեւորեն նաեւ իրենց թիմակցի՝ ԱԺ նախագահի նկատմամբ, ով մարմնական վնասվածք չի հասցրել, բայց անթույլատրելի արարք է կատարել։

Իշխանության ներկայացուցիչները, մի կողմից, ընդդիմադիր պատգամավորին պատժելու, անգամ կալանավորելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից՝ մտավախություն, որ դա կարող է կայծի դեր խաղալ, քանի որ Մհեր Սահակյանի արարքը հասարակական լայն շրջանակների կողմից անգամ դրվատանքի է արժանացել։ ՔՊ-ում կարծում են, որ Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL