Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարա է ժամանել թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հրավերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպասվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկայի հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման եւ Անկարայի ու Դամասկոսի երկխոսության խնդիրները: