Հայաստանը թևակոխել է Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ։ Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա օրերին կսկսվեն դասընթացները Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար, ինչը նախատեսված է աշնանը:
Մենք ի սկզբանե, խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով։ Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։
Առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար՝ գուցե 2-3 ամիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նախարարներից, մարզպետներից ու, հատկապես, պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդներից աջակցություն խնդրեց այս հարցով։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։