Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ։ Համաշխարհային այս անկայուն ու անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- հավելեց նա։
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից Ստեփանակերտ են գնալիս եղել, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, որոնք առավել ևս սրվում են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը դատարանի որոշման կատարման ուղղությամբ։
Փաշինյանը հավելեց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ–ում շարունակում է մնալ լարված` Լաչինի միջանցքը փակված լինելու հետևանքով։ ԼՂ–ում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են դադարեցված մնալ։