Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հեռարձակողների վիճակը համարում է ողբալի:
Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին ՀՌՀ նախագահն ասել է Ազգային ժողովում․
«Հեռարձակողների իրական վիճակը, հատկապես հանրային մուլտիպլեքսում տեսնում ենք,այդ վիճակը ողբալի է: Չեմ բացառում, որ մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ կամ փակվել կամ վաճառել, իսկ վաճառքով հետաքրքրված են նաեւ որոշ օտար խաղացողներ »,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Նա նկատեց, որ վաճառքի դեպքում հեռարձակողները հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ ովքեր են նոր գնորդները, ինչ կապիտալ ունեն ու արդյոք պատրաստ են լիցենզիոն պարտավորությունները պահել: