Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդու խոսք տուր, Ավինյան․ Ավինյանի շրջայցը Նոր Նորքում


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը:

Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ:

Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում: Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը:

Նոր Նորքում չենք սահմանափակվում միայն կանաչ գոտիներով: Այս տարի ամբողջովին վերանորոգված կվերաբացվի 109 մանկապարտեզը, զուգահեռ կսկսենք 108 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները»:

Please enter a valid URL