Երևանում հնարավոր է հաղթել ՔՊ-ին, դա կազդի հետագա համապետական ընտրությունների վրա:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Իշխանության գալը տեսնում ենք միայն ընտրությունների միջոցով։ Հասարակությունը ևս տեսնում է, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանություն փոխել, ՔՊ-ին զրկել իշխանությունից։ Հայաստանի մի շարք համայնքներում մենք ու այլ ուժեր դա արել ենք։
Երևանի ընտրություններում գլխավոր մրցակից համարում ենք գործող քաղաքային իշխանությանը, որը կառավարումը թողած, մի քանի ամիս է զբաղված է քարոզչությամբ։ Հասարակությունը մի քանի անգամ՝ 2018-ին ու 2021-ին իր գնահտականը տվել է խորհրդարանական ընդդիմությանը։ Մեզ կխանգարի նրանց հետ համագործակցությունը, այդ ձևակերպումը ժողովուրդն է տվել»,- նշել է Առաքելյանը։
Նրա բնորոշմամբ, Երևանում ծառերի հետ կապված սկանդալը ցույց տվեց, որ քաղաքային իշխանությունը չի վայելու հասարակության վստահությունը։ Իշխանությունը քաղաքացու հետ կումունիկացիայի լուրջ խնդիր ունի։ Առաքելյանի խոսքով, քաղաքապետարանի ֆունկցիան է անել այն, ինչ քաղաքացին է ուզում, ոչ թե այն, ինչ պաշտոնյան է ուզում։