Ապրիլի 5-ին Հայաստանը երրորդ տարին անընդմեջ միացավ «Հիշողության այգի» միջազգային ակցիային։ Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Հաղթանակ զբոսայգում, որտեղ հյուրերը, ուսանողները, կամավորները և քաղաքի բնակիչները ծառեր տնկեցին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհվածների: Երևանում այս ակցիան իրականություն է դատնում «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի շնորհիվ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ակցիան տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից, ով իր հիշատակի ծառը տնկել է Ռժևի հուշահամալիրում։ Առաջին երեք տարիների ընթացքում ավելի քան 3 միլիոն մարդ Ռուսաստանի բոլոր 85 շրջաններից և մերձավոր և հեռավոր արտերկրի ավելի քան 50 երկրներից միացել է ակցիային, ովքեր ընդհանուր ջանքերով տնկել են ավելի քան 90 միլիոն ծառ: