Search
Close this search box.

Ահազանգ. Երևանում կրակել են շների վրա

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Աննա Բաղդասարովա անունով օգտատերը: Վերջինս տեղեկացնում է, որ ժամեր առաջ անհայտ անձինք հասարակական վայրում զենքի կիրառմամբ կրակել են տարածքում գտնվող շների վրա, տեղեկացնում է Econews-ը:

Վերջինիս ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք թարգմանաբար. «Հենց հիմա կրակում են շների վրա: Շները փախչում են: Ես ոչինչ չեմ կարողանում անել. Հրազդանի կիրճի մյուս ափին եմ գտնվում: Կրակոցների ժամանակ ես կիրճի ափին էի Ծիծեռնակաբերդի կողմից: Իսկ կրակում էին հակառակ կողմից, ուղիղ իմ դիմաց: Մարդ չեմ տեսել. կրակում էին տնից, հավանաբար: Միայն շատ բարձր կրակոցներ էի լսում: Այնուհետև շունը երկար և բարձրաձայն ոռնում էր. երևի նրան վիրավորել էին: Նա և ևս երկուսը փախչում էին ներքև՝ դեպի կիրճը: Ես սկսեցի բարձրաձայն բղավել դեպի այդ կողմ, որպեսզի գոնե ինչ-որ կերպ վախեցնեմ: Կրակոցները դադարեցին»:

Please enter a valid URL