Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը գոհ է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում Հայաստանի շարունակական շահագրգռությունից։ Մոսկվան համոզված է, որ այս քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Դրան պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։
Նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Հենց որ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Զախարովայի խոսքով՝ գնդակը Երեւանի դաշտում է: