Ապրիլի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Համացանցում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։