Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:37-ին, Մինգեչաուր կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք, դրանց ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Սեյսմիկ ծառայության տվյալներով՝ երկրաշարժը չի զգացվել։
Մարտի վերջին Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ 4.0 բալ։