Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիի բնակիչները բողոքի ակցիան են իրականացնում

Սյունիքի մարզի Մեղրիի բնակիչները ապրիլի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լիճքի պղնձի հանքի շահագործման դեմ։

Ընդվզողները հայտարարել են, որ հանքի շահագործումը սպառնալիք է պարունակում Մեղրիի բնակիչների առողջության համար՝ նշելով 3 500 քաղաքացիների ստորագրության մասին։ Ակցկայի մասնակիցները դժգոհ են այն բանից, որ ժամանակին այս հարցով հանրային քննարկումներ չեն եղել, իսկ այսօր հարցն իրենց համար արդեն փակ է եւ քննարկման ենթակա չէ։ Նրանք մեղադրել են շահագործման կողմնակիցներին այն բանում, որ փողի դիմաց պատրաստ են թունավորել մարդկանց կամ բնակիչներին, որոնք սահման են պահում, հարկադրել հեռանալ իրենց տներից։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ակցիային կմիանան ավելի մեծ թվով քաղաքացիներ։

Ընդվզողներից մի կին զայրացած էր այն բանից, որ «հայերին քշել են Արցախից, իսկ հիմա էլ ցանկանում են քշել Մեղրիից»։

Ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով՝ ռուսները եւ թուրքերը 2015-ից պայմանավորվել են շահագործել Սյունիքի մարզի բոլոր հանքերը, ինչի հետեւանքով «ժողովուրդը կործանվում է, իսկ տարածքը նվիրում են թուրքերին»։

Please enter a valid URL