Search
Close this search box.

Երևանում պարեկները ավտոմեքենայում հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներ ստացած, ինքնազգացողությունը կորցրած վարորդի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Խաչատուր Խաչատրյանը հերթական շրջագայության ժամանակ Ռիգայի փողոցում նկատում են ամբողջովին վնասված Peugeot մակնիշի ավտոմեքենա։Այն կասկած է առաջացնում պարեկների մոտ։ Ու նրանք մոտենալով ավտոմեքենային, նկատում են  ղեկի մոտ նստած արնաշաղախ, ինքնազգացողությունը կորցրած քաղաքացու։

Պարեկներ Գ․ Աբգարյանն ու Խ․ Խաչատրյանն անմիջապես իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ դեղորայքի միջոցով օգնություն են ցուցաբերում վիրավորին, օգտագործելով նաև նաշադիր, վիրակապ ու յոդ, ապա ահազանգում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցում են Երևանի 1-03 շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 14 բրիգադի բժիշկների խումբը անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում վիրավորին ու նրան տեղափոխում «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը մարմնի տարբեր հատվածներում ունի կտրած-ծակած վերքեր։ Ու եթե ժամանակին նրան օգնություն չցուցաբերվեր, ինչը կատարվել է պարեկների կողմից, ապա հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չհաջողվեր։ Ու այդ դեպքում էլ իրենց մասնագիտական հմտություններով փայլել է «Միքայելյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Վնասված Peugeot-ն, որի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր, տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Տեղում արդեն աշխատող Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ կատարվածի միասին բացատրություն տալու, Երևանի  բնակիչ 32-ամյա Էդգար Կուրղինյանն է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի, ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանի և Ռազմիկ Դարբինյանի ճիշտ և գրագետ աշխատանքն իր արդյունքը տվեց։ Մինչ բժիշակները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ժամը 01։10-ի սահմնաներում Ա․ Դադոյանը, Գ․ Վարոսյանը, Ռ․ Եղիազարյանն ու Ռ․ Դարբինյանը Կոմիտաս պողոտա — Վրացական փողոցի խաչմերուկում նկատում են մի քանի անձանց, ովքեր բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում ու ցուցաբերում հակահասարակական վարք։Պարեկները տեղում, ժողովրդի լեզվով ասած՝ «կալմեջ» են անում նրանց։ Ու այդ պահին նկատում են, որ նրանցից մեկի գոտկատեղին սառը զենքին նմանվող առարկաներ կան։ Ու խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով նշված անձինք պարեկների կողմից տեղափոխվում են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այդ անձինք մասնակցություն ունեն մոտ 1 ժամ առաջ «Միքայելյան» հիվանդանոց տեղափոխված Է․ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու մեջ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի բաժին տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Էրիկ Ստեփանյանը, ում մոտ անձնական խուզարկութամբ հայտնաբերվել է գաղտնի փականով 16 սմ ընդհանուր երկարությամբ ծալովի դանակ, 30-ամյա Էդուարդ Երեմյանը, 32-ամյա Սամվել Հայրապետյանը։Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Է․  Կուրղինյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցին, ապա կոտրել են Է․ կուրղինյանի կողմից շահագործբովող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ապակիները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների՝ 22-ամյա Գևորգ Եպիսկոպոսյանը, 32-ամյա Վաչե Հարությունյանը իրենց մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկաներով և մահակով հարվածներ են հասցրել Է․ Կուրղինյանի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Գ․ Եպիսկոպոսյանին և Վ․ Հարությունյանին հայտանբերելու ուղղությամբ։

Please enter a valid URL