Իրանի իշխանությունները հայտնել են, որ Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձ է եղել, գրում է Tasnim-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Անօդաչու թռչող սարքը, որը փորձել է հարվածել օբյեկտին, խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Միջադեպի հետևանքով վնասներ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ լիցքավորող կվադրոկոպերների օգտագործմամբ հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Լրատվամիջոցները հայտնել են այս հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։