Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անցել է ուղիղ 20 տարի

Ուղիղ 20 տարի առաջ՝ 1998 թվականի փետրվարի 3-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ՀՀ նախագահի պաշտոնից:

Վերջինիս հրաժարականից հետո իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը։

Please enter a valid URL