Search
Close this search box.

Հասցրել են ավիահարվածներ. ռուսական ուղաթիռները՝ ՀՀ լեռներում

Հայաստանում ռուսական ռազմակայանի մասնագետները «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին, հայտնում է Sputnik Armenia-ն։

Մարտական ուսումնական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսողության սարքերի կիրառմամբ։

Վարժանքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Մի-8, ՄՏՎ-5 և Կա-52 բանակային ավիացիոն ուղղաթիռներ։

Please enter a valid URL