Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական պահվածքը. նա պետք է պատասխանատվության ենթարկվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Իսկ ո՞վ է նա եւ ինչպե՞ս երեկ աչքի ընկավ: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:

Եվ, ահա, ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսեւորեց, խոսեց սպառնալից կերպով, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հանձնաժողով էր առաքվել հենց այդ նպատակով: Ահա մի քանի դրվագներ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին»:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա այս պահվածը հիշեցնում է, օրինակ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Վարդան Այվազյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մանվել Գրիգորյանին եւ մյուսներին, որոնց ժամանակին քննադատում էր նաեւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որն իր հերթին նոր անդաստիարակություն է դրսեւորել, եւ այս փաստը պետք է անհետեւանք չմնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL