Search
Close this search box.

ՔՊ նիստին Ալեն Սիմոնյանին առնչվող հարց չի քննարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են բացառապես կուսակցաշինությանն առնչվող հարցեր։ Այս մասին NEWS.am-ին հարցին, թե արդյոք ՔՊ նիստին քննարկվել է ԱԺ նախագահին առնչվող հարց, պատասխանեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Հարցին, թե արդյոք քննարկվել է ԱԺ նախագահի հետ կապված միջադեպը եւ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական պատասխան տվեց:

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում խորհրդարանի ղեկավարին առնչվող հարցն է քննարկվելու։

Please enter a valid URL