Search
Close this search box.

Ինչ հարցեր են քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։

Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։

Ավելի վաղ գրել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել: Այն անցկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL