Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանի բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 17:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 9 փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննաչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Մախմուդյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Դավիթ Մ.-ի դին:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը շենքի տանիքից իրեն ցած է նետել, ու նրա մոտ հայտնաբերվել է երկտող, ամուսնացած չէր, շենքն էլ 9 հարկանի է:

Please enter a valid URL