Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյանիր էջքւմ գրում է․
Եթե կարծում եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանին հուզել են Ալենի վարքն ու Հայաստանի վարկը, չարաչար սխալվում եք: Իր այս թարմ տեքստով ինքը, ինչպես միշտ, սեփակա՛ն վարկի հարցն է լուծում. նախ արդարացնում, սովորականացնում է «դավաճան» պիտակը (իրեն էլ է կպել), բայց նաև ու ավելի շատ արդարացնում է «դավաճան» ասողներին:
Առաջ ընկավ, քանզի մեկնումեկը պիտի հիշեր, որ այդ պիտակը անկախ Հայաստանում հրապարակ է բերել ինքը, առաջինն ինքն է «դավաճան» բառով հրապարակավ պիտակավորել մեկ այլ գործչի (Արթուր Բաղդասարյանին): Պապին արդեն շաաաատ կանխատեսելի է



