Search
Close this search box.

Վահան Բաբայանը պահանջում է մանդատից զրկել Արթուր Հովհաննիսյանին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել.
Ժողովրդի անունը շահարկող այս պերսոնաժի լկտիությունը այնքան է մեծացել, որ օրը ցերեկով ԱԺ-ում սպառնում է հայ ժողովրդին վերջին հինգ տարիներին կատաստրոֆայի հասցրած ռեժիմին որակումներ տվող մարդկանց լեզու կտրել և հոխորտում է, չպետք է անհետևանք մնա:

Լեզու կտրող ՔՊ-ականը երևի մոռացել է ինքը որտեղ է գտնվում և ինչ կարգավիճակում:
Հետևաբար կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին նախաձեռնել գործընթաց, ինչպես ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու, այնպես էլ այս լեզու կտրող պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Please enter a valid URL