ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածուն կլինի ՔՊ–ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանը։ Նման որոշում կայացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Մանասյանի օգտին քվեարկեց հանձնաժողովի չորս անդամ։
Նշենք, որ ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկը` հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: ՔՊ-ի թեկնածում գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը