Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը ջնջել է Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին գրառումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։

«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»,- նշել էր նա:

Ըստ էության, Սիմոնյանը գրառումը ջնջել է «Հայկական ժամանակ»-ում Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա, փաստացի, հերքել է Սիմոնյանի գրառումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշոտ Փաշինյանը հերքել էր մասին տարածվող տեղեկությունը. «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել էր Աշոտ Փաշինյանը:

Please enter a valid URL