Search
Close this search box.

«Խորհրդարանում տեղի է ունենում Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածով խուլիգանություն». Ն. Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է.

Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածով խուլիգանություն։
Թաթար-մոնղոլական արշավանքը Մոցարտի 40-րդ սիմֆոնիան է տեղի ունեցող խուժանության դեմ։

Ընդդիմության տոտալ բացակայությամբ, իշխանական դիշովկա հրոսակը, անլվա, հակահիգիենիկ շակալների նման վրա են տվել Էդգար Ղազարյանին եւ նիստը վերածել բարդակի ու սպառնում են կտրել Էդգարի լեզուն։

Նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր չկա, որ իրենց իսկ առաջադրած թեկնածուին վրա տված խուլիգաններին, թեկուզ իրենց բնորոշ կիսավախեցած տեմբրով, մի թեթեւ բան ասի։

Էդգարը միայնակ իր վրայից թափ է տալիս գարշահոտ ճանճերին։

Please enter a valid URL