Search
Close this search box.

Ուզբեկստանում մայրն 9-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր 3 երեխաներին

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է Սերգելի շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հանգամանքները. 27-ամյա մայրը 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից դուրս է նետել իր երեք երեխաներին, հայտնում է gazeta.ru-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին բազմահարկ շենքերից մեկում. 9-րդ հարկի բնակարաններից մեկում բնակվող երիտասարդ կինն անհայտ պատճառով իր երեք երեխաներին մոտեցրել է ննջասենյակի պատուհանին և ցած նետել։ Ստացած վնասվածքներից մահացել են 4 և 5 տարեկան տղաները և մեկ տարեկան աղջիկը, երեխաների մահից հետո կինն ինքնասպան է եղել։

Քննիչները պարզել են, որ կինը նախկինում ամուսնու հետ ապրել է Տաշքենդի մարզում՝ առանձնատանը։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին բազմազավակ ընտանիքը բնակարան է տեղափոխվել, զույգը հաճախ է վիճելիս եղել։ Հարուցվել է երկու քրեական գործ՝ «Սպանություն» և «Ինքնասպանության դրդելը» հոդվածներով։

Please enter a valid URL