Ի վերջո ի՞նչ պարզվեց, վարչապետի որդու վրա հարձակում եղել է՞, թե՞ ոչ: Եթե եղել է, կարող ե՞նք ասել, որ Հայաստանում ԱԺ նախագահի պաշտոնն այլեւս համատեղվում է վարչապետի մամուլի քարտուղարի կամ Պետական պահպանության ծառայության մամուլի քարտուղարի հետ:
Որովհետեւ, ԱԺ նախագահը բարձրաձայնում է հարձակման մասին, ոստիկանությունն ասում է, որ չկա այդ մասին որեւէ հաղորդում, իսկ մյուս կառույցները՝ լռում են:
Եթե Հայաստանում պետական կառուցվածք է փոխվել, ապա պետք է թերեւս այդ մասին հանրությանը տեղեկացնել հավուր պատշաճի, ասելով օրինակ, որ օպտիմալացման նկատառումներից ելնելով համատեղվում են ԱԺ նախագահի եւ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնները: Եթե ոչ, ապա պետք է հավուր պատշաճի իրականացնել պետական կառավարման գործառույթները եւ ամեն մարդ եւ կառույց զբաղվի իր գործով, որովհետեւ պետական ինքնիշխանության որեւէ ճանապարհ սկսում է նախ այդ տեղից, այլ ոչ ինքնիշխանության մասին քաղտեխնոլոգիական պաթոսից:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից