Search
Close this search box.

Գժանոց. Փաշինյանի կառավարությունը մեծ արտոնություններ է տվել «Ալեքս Տեքստիլին», որ Ալեքսանյանի ընտանիքը հարկեր թաքցնի

Գժանոց․ կառավարությունը հարկային մեծ արտոնություններ է տվել «Ալեքս Տեքստիլին» ․ այդ ընկերությունն էլ խոշոր չափի հարկեր չի վճարել, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը․

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը խոշոր չափերի՝ 1 միլիարդ 144 միլիոն դրամի հարկեր չի վճարել։ Ավելի քան 20 օր առաջ՝ մարտի 9-ին կառավարության նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ է տրամադրվել ։

«Ալեքս Տեքստիլը» 3.3 միլիարդ դրամի հումք է ներկրելու Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմել է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։

Please enter a valid URL