Search
Close this search box.

Դաժան կյանք . ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը լքեց մեզ

Անի Ամիրջանյանը գրում է․ Դաժան կյանք …Մարդ, ում մասին միայն դրականը կարող ես խոսել։ Պարզ, բարի, հոգատար, մարդկային կին և տաղանդավոր արտիստուհի։ Ձեզ հետ աշխատելը “Անուղղելիները” ՀՍ֊ում ինձ համար Մեծ պատիվ էր…. Տիկին Լուսինես լքեց մեզ:

Ավելի վաղ լուր տարածվեց, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծանր է, կա նաև գիտակցության կորուստ:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։

Please enter a valid URL