Search
Close this search box.

«Փաստ». «Օդից փող»-ի դեմ քրեական գործ է հարուցվել խարդախության հատկանիշներով

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» իր նախորդ համարներում անդրադարձել էր «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին:

«2017 թվականի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ասելով, որ հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից խաբեությամբ գումարներ են գանձում: Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Այս պահին գործը նախաքննության փուլում է»,- «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ մեկ այլ քաղաքացու կողմից ևս ահազանգ կա. «Նա դիմել է հունվարի 27-ին: Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL