Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու ու Հայաստանում Պուտինին ձերբակալելու խոսակցությունների մասին

Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ պահել է իրեն պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում, միևնույն ժամանակ, իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով ՀՀ ԱԺ-ում Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ քննարկումների մասին, Սիմոնյանը նշել է, որ որևէ քննարկում չի եղել․ «Դա ոչ դրական քայլ է ՌԴ-ի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք վավերացրել են, և Հայաստանն այս հարցում պիոներ չպետք է լինի»- ասել է նա։

ԱԺ նախագահն աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները․ «Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեր համար»,- նշել է Սիմոնյանը։

Please enter a valid URL