Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ազատության մեջ է. Նրան մեղադրանք չի առաջադրվել, իսկ վարորդը տնային կալանքի տակ է

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Գևորգ Մանուկյանն, որը ձերբակալվել էր մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով, ազատ է արձակվել, իսկ նրա վարորդը կմնա տնային կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին և նրա վարորդը ձերբակալվել են մարտի 31-ին՝ ապօրինի զենքժզինամթերք պահելու և կրելու կասկածանքով։ Խուզարկությամբ 31-ամյա տղամարդու՝ վարորդի մոտ, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն իրացնելու, պահելու, կրելու հատկանիշներով։ Տղամարդիկ ձերբակալվել էին՝ հանցագործության կատարման համար անմիջական ծագած կասկածի հիմքով։

Իրավապահները, սակայն, մեղադրանք ներկայացրել են միայն վարորդին, իսկ Ալեքսանյանի քրոջ որդին ազատության մեջ է։ Մասնավորապես, ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ձերբակալված անձանցից մեկն ազատ է արձակվել, , իսկ մյուսին, ում մոտ հայտնաբերվել էր զենքը, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք պահելը, կրելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը։

Հատկանշական է, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու դեպքում առանձնահատուկ զգուշավորություն էր ցուցաբերել նաև ՀՀ ոստիկանությունը՝ չհրապարակելով որևէ նույնականացնող տվյալ, մինչդեռ, ընդդիմադիր գործիչների վերաբերյալ հաղորդագրությունները տարածելիս իրավապահները չեն մտածում անմեղության կանխավարկածի կամ անձնական տվյալների պաշտպանության մասին ու հրապարակում են նաեւ անհատականացնող տվյալները, երբեմն անունները հրապարակելով ամբողջությամ, երբեմն՝ սկզբնատառերը՝ չմոռանալով նշել նաեւ զբաղեցրած պաշտոնները։ Թերեւս՝ առջեւում Երեւանի ընտրություններն են ու Սամվել Ալեքսանյանը դեռ պետք է լինելու իշխանություններին։

Please enter a valid URL