Search
Close this search box.

Աշոտ Փաշինյանի վրա հարձակում եղել է թե ոչ․ ինչ է ասում ոստիկանությունը

Ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասով ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։

Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։

Please enter a valid URL