Պառլամենտում քպ ու դաշնակների միջեւ կռիվը շարունակվեց Կասկադում․ ըստ ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի՝ «Կասկադում քայլում էի, անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս»։
Ալեն Սիմոնյանն էլ «պարզաբանել» է, որ «մի բան ականջներիդ օղ արեք, որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան: ․․․ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»:
Պետական կերատաշտին վերջապես մուտք ստացած (իր բառերն են․ խմբ) եւ պարտություն ճաշակած (իր բառերն են․ խմբ) Ալեն Սիմոնյանը քպ-ական «ինստիտուցիոնալացման, մարտահրավերներին ասիմետրիկ պատասխանի» շրջանակում սահմանում է երեւանցի տղու նոր նշաձող՝ ներսում ոստիկանների օգնությամբ «օրինական» այսինքն՝ ասիմետրիկ աբառոտկա, դրսում՝ խաղաղ օրակարգ, այն է՝ պառկել հրեաների, ռուսների, թուրքերի, ցապարների տակ, հանձնելով Հայաստանի իրավունքներն ու տարածքները։ Ընդ որում, առաջինն ու երկրորդը փոխպայմանավորված են, կազմելով պատճառահետեւանքային կուռ ամբողջություն։
Նիկոլ-Ալենի իշխանությունը հիմնված է այդ սխեմայի վրա, իշխանությունն ու կերատաշտը պահելու համար պատրաստվում են տալ ամեն ինչ ու արտաքսել հայերին։ Ալենը «ֆրեյդով» դա է ասում։
Խորհրդարանը մի քանի որոշումներով կարող էր շրջել իրավիճակը, բայց Ալենը ԱԺ նախագահ է հենց նրա համար, որպեսզի դա թույլ չտա, հենակ «ընդդիմության» հետ տեսարաններ ապահովելով։ Հակառակ պարագային, վաղուց հրաժարական տված կլիներ։ Հիմա էլ ուշ չէ՝ լայն առումներով փրկության որեւէ շանս ունենալու համար։
lragir.am