Search
Close this search box.

«Փաստ». 5 տարի հետո խաղողագործության ոլորտում լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%-ով: Վիճակագրական տվյալներն են փաստում:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն դեր ունի:

«Գինու շուկա մտան անծանոթ, բայց հարուստ խաղացողներ՝ ստեղծելով նոր, բարձր որակի գինիներ: Դրանք են՝ «Կարաս», «Կուր», «Ձորափ», «Արմենիա» եւ այլն: Սա ստիպեց, որ կոնյակ եւ ավանդական գինի արտադրողները ներդրումներ անեն: 6-7 ընկերություններ վերազինվեցին: Ավանդական, էժան գինի արտադրողները թեքվեցին դեպի ավելի լուրջ արտադրանքների»,-ներկայացրեց միության նախագահը:

Փոքր արտադրողները, տեսնելով, որ շուկայում լուրջ մրցակցություն է, իրենք եւս սկսեցին ապրանքի որակին ուշադրություն դարձնել:

«Արտադրանքի քանակը չէին կարող փոխել, աշխատեցին որակի վրա: 15–16 ընկերություններ լուրջ քայլերով առաջ են գնում»,-մատնանշեց Ավագ Հարությունյանը:

Ձեռքբերումների կողքին գինեգործը շտապում է նաեւ անհանգստությունը հայտնել՝ հանրապետությունում խաղողի արտադրության ծավալներն են քիչ: Այս տարի խաղողը քիչ կլինի: Հարությունյանը նկատեց, որ խաղողի ծավալներից ելնելով՝ հավելագրումներ այլեւս չեն լինի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL