Search
Close this search box.

«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատել է «գործադուլ» արած Հ3-ի աշխատակիցներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։

Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել և հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։

Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաև, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչև «վերջին կոպեկն» ստացել են»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL