Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանում ՝ կեսգիշերն անց

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներիը չհավաքվեն և չխանգարեն հրշեջների աշխատանքը, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանը, Իլյա Սարգսյանը: Իսկ պարեկներ Ռազմիկ Բարսեղյանն ու Լուսինե Պետրոսյանը քաղաքացիների և հրշեջների օգնությամբ հրդեհի վայրից հեռացրել են մի քանի կայանված ավտոմեքնաները, ինչի շնորհիվ այդ ավտեմքենաները չեն վնասվել։

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Արտակ Չիբուխչյանին պատկանող BMW 3 մակնիշի ավտոմեքենայում։

Please enter a valid URL