Search
Close this search box.

«Ամենախիստ ձևով պատժեք». Ավինյանը հանձնարարական տվեց

«Սա արտառոց դեպք է ու վտանգավոր. այն, շատ մեծ հավանականությամբ, կարող էր բերեր նաև զոհերի: Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ: Շատ շինարարներ իրենց աշխատանքին իմիջիայլոց են վերաբերվում, որի հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում»,- անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման դեպքին՝ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին, ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է: Նմանատիպ վերաբերմունքը չպետք է հանդուրժել»,- նշել է նա:

Please enter a valid URL