«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել բուհերում հեռակա ուսուցումը: ԱԺ ներկայացված Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով բարձրագույն կրթության այդ տեսակը վերացված է:
Սա, իհարկե, առաջադեմ քայլ է, որովհետև չի կարող հեռակա կրթությունը լինել որակյալ, իսկ հեռակա կրթություն ստացած անձը լինել բարձրակարգ մասնագետ: Բայց հեռակա կրթության վերացումը պակասեցնելու է բուհերի ուսանողների թիվը, արդյունքում՝ նաև եկամուտները, բուհերը ստիպված են լինելու կրճատել հեռակա ուսուցման բնագավառում զբաղված դասախոսներին՝ դրանով մեծացնելով գործազուրկների քանակը»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: