Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ:
«Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր:
Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…
Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:
Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»