Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նոր տեղեկություններ՝ Սոչիում կորած երեխաներից

Մարտի 31-ից Սոչիում կորած 5 երեխաներին գտել են: Այս մասին հայտնում է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխաները միասին դուրս էին եկել զբոսնելու և երեկոյան տուն չեն եկել: Վերջին անգամ նրանց տեսել են հյուրանոցի լողավազաններից մեկում լողալիս։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել էր ավելի քան 70 մարդ՝ ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ կամավորներ:

«Սոչիում ավարտվել է կորած երեխաների որոնումը։ Տղաները հայտնաբերվել են: Երեխաների հետ ամեն ինչ կարգին է: Որոնման համար օպերատիվ շտաբ էր բացվել։ Քաղաքի ոստիկանական ջոկատները կենտրոնացած էին երեխաների հայտնաբերման վրա»,-ասել են քաղաքապետարանից։

Միևնույն ժամանակ, «ЧП Сочи» Telegram-ալիքը պնդում է, որ երեխաները ոչ թե հինգն են եղել, այլ վեցը, բայց պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:

Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ երեխաներին գտել են Ադլերի շրջանի Լենինի փողոցում: Անչափահասներին հանձնել են ծնողներին։ Նախնական տեղեկություններով` դեռահասների նկատմամբ հակաիրավական գործողություններ չեն իրականացվել: Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները։

Please enter a valid URL