Search
Close this search box.

Ուժգին երկրաշարժ Իրանում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից տեղեկանում ենք, որ Իրանի հարավում 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը գրանցվել է ժամը 19:27-ի սահմաններում։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեհր քաղաքից 31 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Please enter a valid URL