Search
Close this search box.

«Էյվազլի չկա, քարտեզը կփոխենք»․ Նիկոլն ու ԱԱԾ-ն վերացրին վերջին «կարմիր գծերը»

Երրորդ օրն է՝ ՀՀ իշխանությունը չի հայտարարել, որ օկուպացվել է «ՀՀ ինքնիշխան տարածքի» նոր կտոր՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում։ Ավելին, չեն էլ ասում, որ դա «ՀՀ ինքնիշխան տարածքն» է, իշխանության առայժմ միակ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ ասվում է «ադրբեջանցիներն առաջ են եկել 100-300 մետր»։ Ավելին, լռում են այն մասին, որ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը լուծարված է, եւ Բաքուն փաստացի անցակետ է տեղադրել ոչ միայն Տեղ գյուղի շրջանում, այլեւ Կոռնիձորով «նոր ճանապարհին»։

Հայաստանյան թերթերից մեկը գրել է, թե իբր «երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջեւ։ Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում»։

Ասել կուզի՝ Նիկոլն ու իր ԱԱԾ-ն «լոխեր» են, կամ գլխներին սարքել են։ Փորձել են համոզել, որ մի քիչ հետ քաշվեն, մի 100 մետր, բայց անօգուտ։ Հանրության սրտին մխիթարանք, որը փորձում է չտեսնելու տալ իր նվաստացումը եւ ստորացումը որպես ազգ ու որպես անհատներ, չխոսելով արդեն աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի վերանալու հեռանկարի մասին։

Ինչ է կատարում իրականում։ Դրա համար պարզապես պետք է հիշել Նիկոլի վերջին ելույթները։ Լրագիրը դրանց մանրամասն անդրադարձել է, փորձելով հանրությանը հասկանալի դարձնել բառակույտերի տակ թաքնված իմաստը։ Նիկոլը հայտարարել է, որ «Բաքվի պայմաններն անընդունելի են, բայց խաղաղության օրակարգից չենք շեղվելու, կատարելու ենք այդ պայմանները։ Էսկալացիա չի լինելու, խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է»։ Հիշենք ԱԱԾ հաղորդագրությունը, որում ասվում է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։

ԱԱԾ-ն նույն հաղորդագրության մեջ նշում է, թե իբր քարտեզագիրները պետք է ճշգրտումներ անեն։ Երեւում է՝ Նիկոլն ու իր ԱԱԾ-ն չեն կարողանում մի նոր էյվազլի հնարել, եւ մտադիր են «ռուսական Գենշտաբի քարտեզներով» Տեղ գյուղը հայտարարել «Ադրբեջանի տարածք»։

• ԱԱԾ-ն հայտարարեց Հայաստանի «ինքնիշխան տարածքը» հանձնելու մասին․ Նիկոլի պահանջով Բաքուն անցակետ է տեղադրում ՀՀ տարածքում

Այս իրողությունները հաստատում են, որ տարածքը հանձնվել է գիտակցված, Նիկոլի պահանջով։ Այս հանգամանքն արդեն դժվար է կոծկել էսկալացիայի սպառնալիքով եւ «Ադրբեջանի ռազմական ու տնտեսական հզորության» առասպելներով, որի գովքն էր անում Նիկոլը եւ իր «ստիպված տալու» դիրքին աջակցության կոչ անում «ադրբեջանական հասարակությանը»։ Աջակցությունը չուշացավ Ալիեւի կեղտաբերան հիստերիայի, ներխուժումների եւ սպանությունների տեսքով, Մոսկվայի լայն աջակցությամբ։ Ալիեւի բերանով իրականում Նիկոլի պարտավորություններն են հնչում։

Նիկոլը գործում է խորհրդարանի ռուսապատկան ընդդիմադիր հենակների եւ «արեւմտամետ» գաճաճ սազանդարների ներքին կոնսենսուսով, դրանց համապատասխան դերակատարմամբ, ինչն ապահովում է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի անխափան ընթացքը եւ դրա շահառուների «ալիբին»։ Երեկ, երբ իրագործվեց այդ ծրագրի բեկումնային կետերից մեկը, Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն եւ մամուլը զբաղված էին դաշնակ ու քիփիկ դեպուտատների ծեծկռտուքի շուրջ ռազբորկաներով՝ ինչ Հայաստան, ինչ իրավունքներ, ինչ տարածք։

Չմոռանանք նաեւ Նիկոլի եւ քպ-ի խաղաղ օրակարգի հենարան «թողեք հանգիստ ապրենք, էլի, մենք մեզնից ոչ մի բան չենք ներկայացնում» հանրային զգալի շերտի առկայությունը։ Ի նշան խաղաղությանը մինչեւ վերջ նվիրվելու՝ բոլոր քպ-ականներն ընտանիքի 18-50 տարեկան կանանց ուղարկում են ցապարի առաջնապահ դիրքեր հերթափոխով։ Պատասխանատու՝ առաջին տիկին։

Ինչ են նախանշում Տեղ գյուղի իրադարձությունները։ Պաշտոնական Մոսկվա-Բաքու-Երեւան հայակործան ներդաշնակ փոխգործակցությամբ չեզոքացվում են Լավրով-Միրզոյան գործարքի իրագործման առջեւ կանգնած վերջին խոչընդոտները՝ Իրանը եւ Եվրամիությունը՝ Սյունիքի մարզի օտարմամբ։ Հայաստանի վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա տերպետրոսյանական ծրագիրը, որի առաջնորդ է նշանակվել Նիկոլ Փաշինյանը, արագացվում է։

lragir.am

Please enter a valid URL