Search
Close this search box.

«Ժամանակ». «Ժուլիկությո՞ւն», թե՞ համագործակցություն Սամվել Ալեքսանյանի հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար:

Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կա՛մ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կա՛մ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղված»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:
Please enter a valid URL