Search
Close this search box.

Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում տեղի ունեցած փլուզման մասին մանրամասներ է հայտնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցած փլուզումից:

Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ում բունկերի պլանային քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են պահեստային շինության, մետրոպոլիտենի ընթացքային գծերի և տարածքը բաժանող պարսպի (փլուզվել է) վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։

Փրկարարները, մետրոպոլիտենի աշխատակիցների հետ համատեղ, ընթացքային գծերի վրայից հեռացրել են փլուզված շինության երկաթբետոնե կառուցատարրերը(30 խմ)։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

Նշենք, որ մամուլը գրել էր, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

Please enter a valid URL