Անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Երևանի մետրոպոլիտենի տարածքում տեղի ունեցած փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ։
Եվ արդեն անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։
Իսկ մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը՝ երևանցիներին պահելով կայուն սթրեսի մեջ»։