Search
Close this search box.

Խուզարկություններ են իրականացնում Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։

Please enter a valid URL