Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։
Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Գորիս — Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։